«Քննարկումները թեժ են լինում» (տեսանյութ)
«Անցած 5 տարիների ընթացքում մեր հանձնաժողովը քննարկել ու ներկայացրել է ԱԺ-ին 65 օրենքի նախագծեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Ըստ նրա` Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի իրականացրած աշխատանքներն արդյունավետ են եղել:
«Քննարկումները մեր հանձնաժողովում թեժ են լինում, և այդ քննարկումների արդյունքում ձևավորվում է այն տեսակետը, որը հանձնաժողովի ներկայացուցիչը, որպես հարակից զեկույց՝ ներկայացնում է լիագումար նիստերի ընթացքում», – նշեց Գագիկ մինասյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: