«Հաց բերողին երկրորդ անգամ փակելը կապ ունի ընտրությունների հետ» /տեսանյութ/
«Արթուրին երկրորդ անգամ փակելը կապ ունի ընտրությունների հետ: Նա՝ որպես սիրված ֆիգուր, ըստ էության, վտանգ էր ներկայացնում իշխանության վերարտադրման համար», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց երգահան Եղիշե Պետրոսյանը:
Բանախոսը շեշտեց՝ այս քայլով իշխանությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս՝ իրենց վստահել չի կարելի:
«Ինչ վերաբերում է այս զարգացումներին, իմ կարծիքով, մինչև մարտի մեկը չբացահայտնի, մենք ոչ մի անգամ արդար ընտորթյուններ չենք ունենալու, քանի որ կեղծողը, գնդակահարողը գիտի, որ անպատիժ է մնալու: Մենք ազգովի մտածելու շատ բան ունենք… Ախր, ո՞ւր ենք եկել, հասել: Արթուրը՝ Հաց բերողը, մինչև վերջ գնացող տղա է: Աստված չանի՝ նրան մի բան լինի», – նշեց Եղիշե Պետրոսյանը: