26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հո միմյանց վրա չե՞ն կրակելու» /տեսանյութ/

«Ընտրական պրոցեսներն արդեն սկսել են: Արդեն ստարտային վիճակ է: Չէի ասեի՝ անսպասելի բաներ են կատարվում: Հասկանալի է՝  ընտրություններն ինչպես կանցկացվեն: Ընտրությունների արդյունքն էլ մոտավորապես հայտնի է: Առաջատարը ՀՀԿ-ն է: Նրանք բոլոր  հնարավորություններն ունեն: Ակնհայտն է՝ երկրորդ տեղի հավակնությունն ունի «Ծառուկյան դաշինքը»», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Վերջինս շեշտեց՝ մնացած տեղերը կբաշխվի մյուս քաղաքական ուժերի միջև:
«Թխվածքաբլիթը փոքր է: Պետք է կարողանան մասերի բաժանել: Այնպես որ՝ մրցակցությունն ուժեղ լինի: Ընտրապայքարը մաքուր չի լինի: Մամուլում դեռ տպագրելու են  կոպիտ  հոդվածներ՝ մեկը մյուսի մասին», – ընդգծեց քաղաքագետը:

Մամուլում լուրեր են շրջանառվում՝ ռեյտինգային ցուցակների առկայության պատճառով ՀՀԿ-ականներից շատերն իրար դեմ են ելել. մասնավորապես՝ երեկ Արարատի մարզում արդեն նմանատիպ աղմկահարույց միջադեպ եղել ՝ ՀՀԿ-ական թեկնածուների միջև: Henaran.am-ի հարցին պատասխանելով՝ քաղաքագետը մեկնաբանեց  վերանշյալ իրողությունը.

«ՀՀԿ-ի ներսում պայքարը  կա. եթե կա այսպիսի համակարգ, ապա  նման բաները սպասելի են: Բայց այդ ներքին պայքարը միշտ էլ եղել է, պարզապես այն ոչ միշտ է ակնհայտ եղել, իսկ ահա, այս անգամ արդեն ակնհայտ է: ՀՀԿ-ի ներսումն են որոշում  ՝ ով ինչ  պաշտոն կզբաղեցնի, և, տրամաբանական է, որ  կարող է ուժեղ պայքար լինել: Բայց խաղի կանոններ  գոյություն ունեն. հո միմյանց վրա չե՞ն կրակելու», – նշեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ