08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Հակառակորդը 14 անգամ արկակոծել է հայկական դիրքերը

Դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հորադիզ/ ուղղությամբ տեղակայված իր հենակետերից հակառակորդը 82 մմ-ոց ականանետերից 14 անգամ արկակոծել է հայկական դիրքերը: Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը առաջնային գծի մի շարք հատվածներում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 30 անգամ` հայկական  դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և հակազդիչ քայլերի դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Այս պահի դրությամբ շփման գոտու ողջ երկայնքով իրադրությունը համեմատաբար հանգիստ է:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ