07 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դրական եզրակացություն չստացավ /վիդեո/

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին»՝ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագիծը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում չստացավ դրական եզրակացություն:
Հանձնաժողովում քվեարկությանը մասնակցեց երկու պատգամավոր. ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը  դեմ քվեարկեց, իսկ Թևան Պողոսյանը՝ կողմ: Մյուսները քվեարկությանը չմասնակցեցին:

«Համաձայն եմ եղել Փոստանջյանի այն առաջարկին, որ պետք է ճանաչել ԼՂՀ անկախությունը, պարզապես  անհամաձայնություն կա, որը կապված է ժամանակի հետ: Իմ խորին համոզմամբ՝ դեռ չի հասունացել այդ պահը, մեզ համբերություն է անհրաժեշտ:

Եկեք զինվենք համբերությամբ և մեր գործընկներին ասենք, որ շատ լավ եք արել, որ նվիրվել եք պայքարին, բոլորս ենք նվիրել, բայց եկեք, ձիերը կառքից հետո չդնենք: Ամեն ինչ իր ժամանակին, իմ համար շատ դժվար է լինելու դեմ քվեարկել, ձեռնպահ էլ քվեարկել չեմ կարող, բայց այսօր չեմ էլ կարող կողմ քվեարկել››, – ասաց Արտակ Զաքարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ