01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ստվերներային տնտեսությունների թիվը կրճատվեց, հարկային եկամուտներն էլ ավելացան /վիդեո/

Հարկային եկամուտների վճարումների քանակի ավելացումը  հիմնականում կապված է հարկային վարչարարության շարունակական կատարելագործման հետ:

Այսօր  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:

Անդրադառնալով ապրիլ ամսին 100 միլիարդ դրամի հարկային եկամուտների հավաքագրմաը՝  Միրումյանը տեղեկացրեց՝ այդ գումարները հավաքագրվել են խոշոր տնտեսվարողներից և գումարները հիմնականում գոյացել են ստվերներային տնտեսությունների թիվը կրճատելու արդյունքում:

ՊԵԿ փոխնախագահը չցանկացավ ասել,  թե կոնկրետ որ խոշոր ընկերությունների մասին է խոսքը:

«Առաջին հազար խոշորների ցանկը վերցրեք, նայեք ինքներդ», – ասաց Միրումյանը:

Լրագրողները փորձեցին հստակեցնել՝ ու՞մ գործուն ջանքերի շնորհիվ  է հավաքվել այդ խոշոր ծավալի հարկային եկամուտը: Միրումյանը կարճ պատասխանեց՝  հարկային վարչարարության:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ