Արտադրենք նոր հետո արգելենք թուրքական ապրանքները. Մելիտա Հակոբյան
Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեց, որ թուրքական ապրանքների՝ Հայաստան ներկրման արգելքը խնդիրներ կարող է առաջացնել, քանի որ ՀՀ-ում ցանկացած ապրանքի ինքնարժեքն ավելի բարձր է, քան Թուրքիայից ներկրվածը:
«Մինչդեռ հնարավոր է նույն ապրանքները արտադրել Հայաստանում, որից հետո արդեն արգելել: Եթե մենք ասում ենք «ոչ» թուրքական ապրանքներին, պետք է ունենանք անալոգային ապրանքների տեսակը, այլ երկրներից ներկրելու միջոց: Ի՞նչ է ստացվում, չթվա, որ պաշտպանում ենք թուրքական ապրանքները, բայց իրողությանը պետք է նայել բաց աչքերով: Այսօր շուրջ 20 հազար մարդ առևտուր է անում Թուրքիայից, և վաճառում են Հայաստանում. Պատկերացնո՞ւմ եք՝ այսօր այդ 20 հազարը դուրս մնան արենայից: Ընկերնե՛ր, եկեք արտադրենք, հետո արգելենք»,-ասաց նա:
Ըստ բանախոսի, մարդիկ ասում են, թե եկեք եվրոպական ապրանքներ ներկրենք, եթե իհարկե եվրոպական են, բայց ընդգծեց, բայց դրանք էլ բարձր գին ունեն:
Մանրամասները` տեսանյութում