21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Պետք է անել այնպես, որ Արցախում խաղաղապահների տեղակայման խնդիր չդրվի /վիդեո/

«Պետք է անել այնպես, որ Արցախում խաղաղապահների տեղակայման խնդիր չդրվի։ Կարծում եմ՝ մեր դիվանագետները պետք է ակտիվորեն աշխատեն, որպեսզի Արցախը ճանաչվի որպես բանակցող կողմ», –Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը։
Պատմաբանն ընդգծեց՝ դիրքերից դիպուկահարների հեռացման խնդիրն էլ պետք է կարգավորվի։ Էդիկ Մինասյանի կարծիքով` արցախյան խնդրի կարգավորման հարցում առանցքային կարևորություն ունի նաև մշտադիտարկում ապահովող սարքավորումների տեղադրումը։

«Այդպես հնարավոր կլինի փաստացի տեսնել՝ որ կողմն է նախահարձակ լինում։ Պետք է ասեմ, որ ՀՀ համար կարևոր խնդիր պիտի լինի նաև Արցախի անկախության ճանաչման խնդիրը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ