15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Շարմազանովը ներողություն է խնդրում /վիդեո/

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ-ում՝  լրագրողների հետ զրույցում,  անդրադառնալով լրագրողների հարցին՝ ինչպես է գնահատում Ծիծեռնակաբերդում ոստիկանապետի եւ լրագրողի միջեւ միջադեպին՝ ասաց, որ բոլորը պետք է կոռեկտություն դրսևորեն:

Հիշեցնենք՝ ոստիկանապետը երեկ Ծիծեռնակաբերդում  պատասխանել է լրագրողների հարցերին: Այդ ընթացքում  լրագրողներից մեկի հարցին, թե բարեփոխումների մասին հայտարարությունները խոսքից գործի չեն վերածվում, Վլադիմիր Գասպարյանն ասել է. «Ես քո մեջ, կներես, կին չեմ տեսնում»:

«Ես չեմ ուզում հիմա կոնկրետ գնահատական հնչեցնել: Եթե լրագրողը վիրավորվել է, ես՝ որպես իշխանության ներկայացուցիչ, Սիրանույշից ներողություն եմ խնդրում»,- ասաց Շարմազանովը:

Հարցին՝ ոստիկանապետը ևս  պե՞տք է ներողություն խնդրի, Շարմազանովը նշեց. «Ես իմ փոխարեն եմ խոսում»:

 

https://www.youtube.com/watch?v=m9QYQMpy744

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ