20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Նախարարը պետք է հրապարակի

Ինչպես տեղյակ եք 2013թ. մարտի 15-ին ժամը 15:00 տեղի է ունենալու “Խոսրովի անտառ” պետական արգելոց” պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը:

ՀՀ բնապահպանության նախարարության կայքում այս պահին տեղադրված են միայն դիմումներ ներկայացրած 11 թեկնածուների անուն ազգանունները: Համահայկական Բնապահպանական Ճակատը մարտի 6-ին պաշտոնական նամակով դիմել է նախարարին` խնդրելով հանրայնացնել բոլոր թեկնածուների մասին ազատ հրապարակման ենթակա տվյալները: Մասնավորապես, թեկնածուների`

ծննդյան տարեթիվը,

համապատասխան բնագավառի բարձրագույն կրթությունը,

ԲՈՒՀ-երի անվանումները և բարձրագույն կրթություն ստանալու տարեթևերը,

գիտական կոչումները,

հրատարակված գիտական հոդվածների ցանկը,

մասնագիտական և աշխատանքային փորձը,

կուսակցական պատկանելիությունը (առկայության դեպքում):

“Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ բնապահպանության նախարարությունը, որպես պետական լիազոր մարմին, պետք է ապահովի վերոնշյալ տեղեկությունների մատչելիությունն ու հրապարակայնությունը:

 Համահայկական Բնապահպանական Ճակատ

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ