24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Առանց ‹‹զոն նայողների›› /վիդեո/

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը նշում է, որ 90-ականներին բանակում ներքին խնդիրները, անհաշտություններն այնքան մեծածավալ չէին, ինչպես այսօր:
 
‹‹Պատերազմի թեժ պահերին՝ մինչև 1994 թվականը բանակում չեմ նկատել, որ լինի այսպիսի ներքին անհաշտություն: 90-ականների երկրորդ կեսին վիճակը վատ էր: Զորամասերում կային ‹‹զոն նայողներ››, ‹‹ասողներ››, բանակից փող հավաքող ու դրանք բերդ ուղարկողներ: Բայց հիմա դա մեր բանակում չկա: Ես վստահաբար կարող եմ դա ասել››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վովա Վարդանովը:
 
Ըստ Վովա Վարդանովի՝ երիտասարդին դեռ ընտանիքից, փոքրուց հարկ է դաստիարակել այնպես, որ նրանք հանդուրժող լինեն միմյանց նկատմամբ, սիրեն մեր ազգային արժեքները:
 
‹‹Հայը պիտի կապված մնա իր արմատներին, պիտի սիրի իր ագային երգն ու պարը: Տարօրինակ է, բայց այո՛, այդպիսի բաներն էլ կարող են մարդուն հանդուրժողական, հայրենասեր դարձնել: Երբ որ  պարում են ուս ուսի տված՝ պարողներից յուրաքանչյուրը հասկանում է, որ իր կողքին կանգնածն իր շարունակությունն է, իր եղբայրն է››:
 
Ըստ Վարդանովի՝ ցանկացած հաղթանակ հակառակորդի թուլության մեջ է: Հաճախ զենքն անզոր է լինում միասնականության դեմ, ուստի պետք է լինել միասնական ու ամուր:
 
‹‹Մենք զիջող չենք: Դա սխալ երևույթ է: Այսպես չի կարելի: Մենք ամենքս բարեկամներ ենք: Ագրեսիան դուրս պիտի ուղղենք, ոչ թե ներս: Պետք է ավելի հանդուրժողական լինենք ու ըմբռնող››, – ընդգծեց Վարդանովը:
Մանրամասները՝ Տեսանյութում
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ