02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

«Նրա հեռանալով հարստացավ երկինքը». վերջին հրաժեշտը բեմի արքային /վիդեո/

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր՝ մարտի 25-ին, վերջին հրաժեշտը տվեցին հայ անվանի օպերային երգիչ եւ բեմադրիչ Գեղամ Գրիգորյանին: Վերջին անգամ բեմի վարպետը նվիրական բեմին էր, որի վրա դեռ տարածվում էր նրա հրաշալի տենորը:

Վերջին հրաժեշտի եկած «հանդիսատեսը» հուզված էր` արցունքներ եւ ողջույնի բացականչություններ…

Գեղամ Գրիգորյանին վերջին հրաժեշտ տալու էին եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, քաղաքական եւ մշակութային գործիչներ:

«Գեղամ Գրգորյանի հեռանալով հարստացավ երկինքը և աղքատացավ երկիրը» …

Գեղամ Գրիգորյանին թատրոնի շենքից դուրս բերեցին ծափահարություններով: Նա կհուղարկավորվի  Կոմիտասի անվան պանթեոնում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ