Թատրոնում հին սերունդը նորին չի խանդում /վիդեո/
Այսօր ‹‹Հենարան›› ակումբում հյուրընկալվել էր թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանը և դերասան Գագիկ Մադոյանը:
Ջուլիետա Ստեփանյանը շեշտեց, որ Թատրոնի միջազգային օրը մեծ սիրով ու բերկրանքով է նշում: Դերասանուհին շեշտեց, որ առաջ հին սերունդը մի տեսակ խանդում էր նոր սերնդին: Իսկ այժմ այդ խնդիրը չկա:
‹‹Այդ օրը նվիրված է մեզ: Զգում ենք, որ ուշադրության կենտրոնում ենք: Ինձ շատ լավ եմ զգում այդ օրը››
Նիկոլայ Ծատուրյանը շեշտեց, որ պատկան մարմինները պիտի աջակցեն երիտասարդներին:
‹‹Ուրախանում եմ, երբ մեր երիտասարդները գեղեցիկ ստեղծագործություններ են ստեղծում: Նրանց ներկայացումները հետաքրքիր են: Ես շատ եմ ուշախանում դրանից: Երիտասարդների մղումները պիտի ամուր լինեն, իսկ մենք պիտի հնարավորիս աջակցենք նրանց: Եթե հարկ է, պատպան մարմինները պիտի գումարներ տրամադրեն, որ վերջիններս արտերկիր գնան՝ տեսնեն, սովորեն››, շեշտեց Նիկոլայ Ծատուրյանը:
Գագիկ Մադոյանն իր հերթին շեշտեց, որ նոր սերունդը համագործակցության ուղիներ է փնտրում փորձառու գործիչների հետ և դա հաջողվում է: Խնդիրներ չեն առաջանում:
Մանրամասները՝ տեսանյութում