24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«ՀԱԿ-ը կոպիտ սխալ թույլ տվեց»

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել էր Զուրաբյանին՝  միջնորդելով ապրիլի 17-ին նշանակված Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ խմբակցության կողմից հանձնաժողովի անդամներ նշանակել Հրազդանի քաղաքապետի թեկածու Սասուն Միքայելյանի առաջադրած անձանց: Բայց  Փաշինյանի խնդրանքը մերժվեց: Խոսելով այս խնդրի մասին՝ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը ասել է.

«Սասուն Միքայելյանն ընկերս է: Միասին կողք կողքի կանգնել ենք 2008 թվականին: Իսկ հետո, ճիշտ է՝ նույն խցում չենք եղել, բայց հարևան խցերում էինք: Ես ցանկանում եմ, որ նա իսկապես դառնա Հրազդանի քաղաքապետ: Աստված տա՝ այդպես լինի:  Նա այն մարդկանցից է, ովքեր ազատ Հայաստանի համար իր կյանքն էլ չի խնայել»:

Ըստ Եղիազարյանի՝ ՀԱԿ-ը կոպիտ սխալ թուլ տվեց՝ Սասուն Միքայելյանին չընդառաջելով:

«Ընդդիմությունը պիտի օգնի Սասունին, թե չէ՝ էլ ինչ ընդդիմություն: Ես եղել եմ ՀԱԿ-ում, ուստի չեմ ուզենա նրանց քննադատեմ: ՀԱԿ-ը պիտի լավ մտածի՝ ինչ է անում: ՀԱԿ-ը որ Սասունին տեղեր չհատկացրեց, անշուշտ, սխալվեց: ՀԱԿ-ը լուրջ սխալ թույլ տվեց: Սասունը իրեն տղամարդու պես պահեց 2008-ին: Հիմա ՀԱԿ-ն ինչու՞ չի օգնում Սասունին: Կրկնում եմ՝ ՀԱԿ-ը կոպիտ սխալ թույլ տվեց»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ