29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սատանան տանի. «Ման. Յունայթեդը» հաղթեց «Արսենալին». ԱՊԼ 27-րդ տուր/ վիդեո /

rash

Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունում կայացավ 27-րդ տուրը: Կենտրոնական հանդիպումը կայացավ Մանչեսթեր քաղաքու, որտեղ տեղի «Յունայթեդը» հյուրընկալել էր չեմպիոնության հավակնորդներից մեկին՝ «Արսենալին»: Առաջին խաղակեսում ավելի վտանգավոր էին գրոհում հյուրերը, բայց տանտերերին հաջողվեց արագորեն 2 գնդակ խփել: Պրեմյեր լիգայում նորամուտը նշած Մարկուս Ռեշֆորդը դուբլ ձեւակերպեց 3 րոպեում: Խաղակեսի վերջնամասում «Արսենալի» հարձակվող Դենի Ուելբեկը գրավեց իր նախկին թիմի դարպասը: Երկրորդ խաղակեսը ևս ավելի ակտիվ սկսեցին լոնդոնցիները, բայց 65-րդ րոպեին գնդակը նաեւ երրորդ անգամ հայտնվեց նրանց դարպասում: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Անդեր Էրրերան: Ճիշտ է, 4 րոպե անց Մեսութ Օզիլը դարձյալ կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն Արսեն Վենգերի թիմին ավելին անել չհաջողվեց:

Չեմպիոնական մրցավազքի մեկ այլ մասնակից Լոնդոնի «Տոտենհեմը» տանը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Սուոնսիի» նկատմամբ: Խաղի ավարտից 20 րոպե առաջ խցանները պարտվում էին 0-1 հաշվով, սակայն Նասեր Շադլին, ապա նաև Դանի Ռոուզը գրավեցին մրցակցի դարպասն ու իրենց թիմին հույժ կարևոր հաղթանակ պարգևեցին:

Իսկ այս մրցաշրջանի անակնկալ ու հայտնություն «Լեսթերը» սեփական երկրպագուների աչքի առջև քիչ էր մնում սայթաքեր: «Նորվիչը» սպասվածից ավելի ամուր ընկույզ դուրս եկավ առաջնության առաջատարների համար, և մրցակցի դարպասի բանալին Կլաուդիո Ռանիերիի գլխավորած թիմը գտավ միայն 89-րդ րոպեին: Հուրախություն հավաքված մեծաքանակ ֆաների՝ Լեոնարդո Ուլոան հաղթանակ պարգևեց «Լեսթերին»՝ 1-0: 27 խաղից հետո առաջատարը «Լեսթերն» է, որն ունի 56 միավոր:  Տոտենհեմը 54 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, «Արսենալը» 51 միավորով երրորդն է: «Մանչեսթեր Յունայթեդը» 44 միավորով 5-րդ տեղում է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ