01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Էս ի՞նչ նախիր ա … ». միջադեպ լրագրողի եւ Մհեր Սեդրակյանի միջեւ /վիդեո/

Մինչ ԱԺ արտահերթ նիստի մեկնարկը խորհրդարանի միջանցքներում միջադեպ գրանցվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրող Փայլակ  Ֆահրադյանի միջեւ :

Լրագրողի խոսքով ՝ տեսնելով հարցազրույցի շտապող լրագրողներին, պատգամավորը նետել է. «Էս ի՞նչ նախիր ա … », ինչին արձագանքել է լրագրողը`պետք չէ վիրավորական արտահայտություն անել:

«Տղա ջան, դու իմ երեխուց էլ փոքր ես,  արի գնանք իմ սենյակ խոսանք … ականջներդ լվա »,- լրագրողին դիմեց Մհեր Սեդրակյանը:

«Տեսախցիկների առաջ խոսենք, -հակադարձեց լրագրողը:

Հարցին՝ ինչո՞ւ է պատգամավորը խուսափում լրագրողներից, Սեդրակյանը արձագանքեց «Նորմալ լրագրողների հետ խոսում եմ, աննորմալների հետ` չէ»:

Մանրամասները՝քիչ անց տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ