19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Վախենո՞ւմ են Գևորգից. բողոք ԵՄ գրասենյակի դիմաց /վիդեո/

Ինչպես հայտնի է, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժել է «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխարինելու մասին:

Գևորգի աջակիցներն ու ընկերները մտադիր են մինչև վերջ պայքարել: Այսօր նրանք բողոքի ակցիա են կազմակերպել : Երթը մեկնարկեց  Ազատության հրապարակից՝ դեպի Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ:

Երթի մասնակիցներին հանդիպեցին ԵՄ ներկայացուցչի հետ, որին փոխանցեցին  «Human rights watch»»-ի նամակը:

«Գևորգ Սաֆարյանին ազատ չեն արձակում, քանի որ նա ազատ մտածողություն ունի, իսկ ազատ մտածող մարդիկ հասնում են այն ամենին, ինչին ձգտում են»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ