Սա միակ օպտիմալ ճանապարհն է /վիդեո/
Պետք է արդյո՞ք դասավանդել հայոց եկեղեցու պատմություն 2-ից 4-րդ դասարաններում: Թեմայի շուրջ այսօր կարծիքներ են հայտնել կրթության ոլորտի մի խումբ փորձագետներ: Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն առաջարկել է առարկայի դասավանդումը սկսել անգամ առաջին դասարանից: Փորձագետի համոզմամբ`, այն դպրոցներում, որտեղ առարկան ներդրվել է արդեն մթնոլորտի շեշտակի փոփոխություն է գրանցվել.
«Մեղադրել քրիստոնեական կրթություն տվող այս առարկային, պարզունակ է: Կրթության մասին օրենքով է ամրագրված, որ հայ եկեղեցին պետք է մասնակցի մեր երեխաների հոգեւոր կրթությանը»:
Անանիա Շիրակացու անվան ճեմարանի մանկավարժ Գոհար Սարգսյանը նշել է, որ որպես առանձին առարկա այն ներդնելու անհրաժեշտություն չկա: Թեման կարելի է ընդգրկել մայրենի լեզվի դասագրքերում: Հիշեցնենք, տարիներ առաջ ՄԱԿ-ը հանդես էր գալիս ընդհանրապես այս առարկայի դասավանդման դեմ:
Մանրամասենրը` տեսանյութում: