Զարուհին` տաքսիստներին
Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը քարոզարշավի նոր մեթոդ է կիրառում: Տաքսու վարորդը չցանկացավ հրապարակել անուն ազգանունը, բայց մեզ հորդորեց անպայման հրապարակել իր պատմածը:
Henaran.am-ին նա հպարտությամբ պատմեց, որ օրերս պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է օգտվել իր ավտոմեքենայից: “Նստեց, տարա իրանց օֆիսը, հետո էլ իրանց տուն` Վրացականի վրա ա: Խոսեց դեսից-դենից, հետո ասաց, որ Րաֆֆիին ընտրեմ”,-պատմեց վարորդը: Վարորդդն էլ իր խոսքով` պատգամավորին բացատրել է, որ ամեն մեկին չի կարող խոսք տալ:
“Ասի` տիկին Փոստանջյան, էսօր դու ես, վաղը մի “հանրապետական”, մյուս օրը մի դաշնակ, սաղ ասում են` սրան-նրան ընտրեմ, բա սաղին էլ ասեմ հա՞”,-կիսվեց տաքսու վարորդը: Վերջինս նաեւ հետաքրքվել է, թե ինչու է պատգամավորը տաքսիով երթեւեկում: “Ասի բա պադավատ-մադավատ չեն տվե՞լ որպես դեպուտատ, ասաց մի հատ են տվել, էն էլ սաղով քշում են”,-եզրափակեց մեր զրուցակիցը: