28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Խայտառակություն է /վիդեո/

«Բանտից դուրս գալուց հետո համոզվեցի, որ ընդդիմությունը իր բարձրության վրա չի և դժբախտաբար Հայաստանում ընդդիմադիր դաշտի խայտառակ իրավիճակը իշխանությունների հենասյունն է դառնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին քաղբանտարկյալ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

Հացպանյանը ընդդիմությանը համարում է մանրախնդիր և սեփական շահի հետևից վազող ուժ: ՀԱԿ-ի մասին, ում կողքին մարտիմեկյան հայտնի դեպքերի ժամանակ կանգնած էր Հացպանյանը, նկատեց .« Այստեղ անգամ իրար բարև տալն են ափսոսում: Բանտից դուրս գալուց հետո ասեցի՝  համաժողովրդական շարժումը փոշիացվեց հենց այդ շարժումը սկզբնավորողների կողմից և ոչ թե իշխանության»:

Սարգիս Հացպանյանը չի վստահում նաև «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին: Նա ընդգծում է, որ այս շարժման մեջ երկու կամ երեք մաքուր հայորդիներ կան, բայց մնացածը ներդրված մարդիկ են, որոնք ուղղորդվում են իշխանությունների կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ