04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Արմենիս բերեցին ցինկվի դագաղում` երեսը չտեսա…» /վիդեո/

Արմեն Հովհաննիսյանը մի երազանք ուներ` հաղթանակ տոնելուց հետո մշտապես հաստատվել Բերդաձորում: Սակայն հաստատվեց արցախյան պատերազմի զոհվածների հուշահամալիրում` Եռաբլուր պանթեոնում: Հերոսի մայրը որդու կողքին է, նրա հետ է նշում բոլոր տոները` հատկապես Հայոց բանակի օրը:

Henaran .am -ի հետ զրուցակիցը Արմենի մայրը` Լաուրա Խոջումյանն է:

« Արմենը չէր մտածում ամուսնանալու մասին, ասում էր` մամ,  գուցե զոհվեմ, չեմ ուզում որբեր թողնեմ»: 31 տարեկանում հերոսաբար կյանքից հեռացած Արմենի մորը այսօր մխիթարում է այն, որ որդին հանգչում է հայրենի հողում և նրա երազած բանակը կայացել է:

«Որդուս անունով անվանակոչվել է Երևանի 194 դպրոցը: Ես էլ դրանով ուրախանում եմ, միշտ երեխեքը էստեղ են, հաճախ է հիշվում որդիս,ապրում է իր արածով»,-պամում է տիկին Լաուրան:

4 հոգով շրջափակման մեջ են ընկել, Արմենը չի ցանկացել հայտնվել թշնամու ձեռքերում: Մայրն ասում է, որ տղան նման դեպքի համար միշտ մոտը նռնակ էր պահում. «Ինքը պայթեցրել է իրեն: Հսկա տղուցս ինձ բերեցին 4 ոսկոր ու մի բուռ հող, որի վրա էլ սգում եմ այսքան տարի, սգում ու հպարտանում … Արմենիս բերեցին ցինկվի դագաղում` երեսը չտեսա…»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ