Արամ Սրբազանը՝ Էրդողանի բանբեր /վիդեո/
« Պոլսահայ համայնքը հոգևոր առումով անգլուխ է մնացել»,-այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան պոլսահայ Սարգիս Հացպանյանը:
Հացպանյանի խոսքով՝ պոլսահայության խնդիրները կապված են Պոլսո պատրիարքի հետ: Հացպանյանի փոխանցմամբ ՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Մեսրոպ Մութաֆյանի անբուժելի հիվանդությունը շահագործելով է մնում այդ աթոռին և իր գործնեյությամբ ծառայում թուրքական դիվանագիտությանը:
«Արդեն 8-րդ տարին է` Մեսրոպ Մութաֆյանն անբուժելի հիվանդ է, և մենք չենք կարողանում աթոռակից պատրիարք ընտրել: Սրանից 5 տարի առաջ որոշվեց, որ Պոլսո պատրիարքի ընտրություններ պետք է լինեն, պետք է թեկնածուներ գրանցվեն, բայց Արամ Աթեշյանն ամեն ինչ արեց և ուղղորդվելով Անկարայի կողմից` կանխեցին այդ ընտրությունները: Նա ասաց, որ եթե պատրիարքը ողջ է, ճիշտ չէ` այդ նույն աթոռին մեկ այլ մարդու ընտրելը,- մանրամասնեց Սարգիս Հացպանյանը: -Նրա պատճառով բազմաթիվ իսլամացած հայեր չեն կարողանում հավատքի գալ: Թույլ չի տալիս, որ մկրտվեն: Արամ Աթեշյանը դարձել է Էրդողանի բանբերը»:
Մանրամասները՝ տեսանյութում: