31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայրիկյանի որոշումը կախված է թեկնածուներից

Դեռեւս հաստատ չէ վաղը նախագահի թեկնածու Հայրիկյանը կդիմի ՍԴ` ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու համար, թե ոչ:  Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանի օգնական Վրեժ Զատիկյանը : Վերջինիս խոսքով` Հայրիկյանի որոշումը կախված է նախագահի թեկնածուների` Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի` արձագանքներից: ”Ինքը բաց նամակ է գրել. թեկնածուների պատասխանից է կախված”,-ասաց Զատիկյանը:

Զատիկյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք որոշումն ընդունելու համար հաշվի են առնելու թեկնածուի առողջական վիճակը: ”Այդ ամեն ինչը վաղը կիմանաք”,-ասաց նա` հավելելով, որ Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը համեմատաբար լավ է:

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուն այսօր հայտարարություն էր տարածել, որով Բագրատյանին և Հովհաննիսյանին առաջարկել էր միանալ և հանդես գալ մեկ միասնական թեկնածուով: Այդ դեպքում Հայրիկյանը համաձայնել էր դիմել ՍԴ: Թեկնածուներն առայժմ վերջնական պատասխան չեն տվել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, թեկնածու Հրանտ Բագրատյանը մեր թղթակցին ասել էր, որ սա լուրջ հարց է` քննարկել է պետք: Քիչ անց թեկնածուն մեր թղթակցին իր զարմանքն էր հայտնել, թե ինչու Հայրիկյանն այս մասին ավելի վաղ իրենց հանդիպումների ժամանակ չի տեղեկացրել:

Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին ասել է, որ ինքն այժմ քարոզարշավի մեջ է` երեկոյան կվերադառնա Երեւան` կբանակցեն, կքննարկեն` կասեն: Թեկնածուն միաժամանակ նկատել է, որ իրենք միշտ էլ կողմ են եղել քաղաքական կոնսոլիդացիային, միայն թե դա տեղի չունենա որեւէ մեկին թուլացնելու ճանապարհով:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ