24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գները սահմանվում են ԿԲ-ի աշխատասենյակներում. ՀԱԿ անդամ

 ՛՛Այլընտրանք՛՛ հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ նախագահական ընտրություններում չկա գաղափարների պայքար: Տարբեր գաղափարներ են առաջ քաշվում, խոստումներ են տրվում, սակայն հասարակությունը շվարած է մնում և չգիտի, թե որը կիրականանա: Այս մասին Մանասերյանն ասաց այսօր ՛՛Տարածաշրջանային անվտանգության կենտրոնի՛՛ կողմից կազմակերպված սեմինար-քննարկմանը:

ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը նշեց, որ ստեղծված տնտեսական ծանր իրավիճակից դուրս գալու համար ճանապարհներ կան, սակայն որևէ ակնկալիք չկա ընտրություններից: ՛՛Գործող իշխանությունը որևէ փոփոխության ցանկություն չունի: Քաղաքական համարձակություն է պետք, սակայն ժողովրդավարացման խնդիրը երկրորդ պլան է մտել: Տնտեսությունն աշխատում է այն ժամանակ, երբ քաղաքական համակարգը համապատասխանում է դրան՛՛,-ասաց նա: Վերջինս ընդգծեց, որ մեր երկրում ապրանքների գները սահմանվում են ԿԲ-ի աշխատասենյակներում և ոչ թե շուկայում են որոշվում:

Արտաքին քաղաքականությանն անդրադարձավ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ով նշեց, որ այս ընտրարշավի ժամանակ միայն երեք թեկնածուներ են անդրադանում արտաքին հարաբերություններին. Սերժ Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը: Գրիգորյանի խոսքով՝ նորընտիր նախագահի առջև լինելու են մի քանի խնդիրներ:

՛՛Ղարաբաղի հարցի չլուծված լինելը, հայ-թուրքական հարաբերություններ, Արևմուտք-Արևելք ընտրության հարցը, չորրորդ գործոնը միլիտարիզացիայի խնդիրն է՛՛,-ներկայացրեց քաղաքագետը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ