«Չսկսեմ խոսել, թե չէ Ազատ ջան քեզ վատ վիճակի մեջ կդնեմ». կրքերը բորբոքվեցինի
««Այո»-ի և «ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակներում իրական շփումները հնարավորություն տվեցին համոզվելու, որ իշխանությունը հակառակորդներ չունի, ունի միայն ընդդիմախոսներ, դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը:
Վարդան Այվազյանի խոսքով` Սահմանադրությունը միասնական աշխատանքներ իրականացնելու փաստաթուղթ է, որն այժմ նոր հնարավորություններ է ընձեռում։ «Հին Սահմանադրությունը կոնֆլիկտագեն է և կարող է տանել քաղաքացիական պատերազմի»,-նկատեց Այվազյանը։
Ասուլիսի մյուս բանախոս, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը հակադրվեց վերջինիս՝ նշելով, որ Սահմանադրությունը կոնֆկլիկտագեն չէ, ավելին՝ մրցակցային է։
«Չսկսեմ խոսել, թե չէ Ազատ ջան քեզ վատ վիճակի մեջ կդնեմ»,-ասաց Վարդան Այվազյանը:
«Ժողովրդավարությունը արժանապատվության վրա է կառուցված»,-բարկացավ Ազատ Արշակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: