20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Սերժ Սարգսյանի հետ խնդիր չկա, գնում է Սուրիկ Խաչատրյանին ասելու /վիդեո/

«Սերժ Սարգսյանն արդեն հրաժարականի մեջ է։ Յուրաքանչյուր հայ մարդ, հայաստանցի, միջազգային գործողները գիտեն, որ նրա քարտը խփված է»,-դեկտեմբերի 11-ին Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» նախաձեռնության հանրահավաքում հայտարարեց  «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը.

«Մենք ամեն ինչ կանենք, որ գա ժամը, որ նա ունենա նվազագույն ուժը՝ հրաժարական տալու։ Որովհետև հայ ժողովրդին գցել է մեծ այլընտրանքի առաջ։ Հայ ժողովուրդը դեկտեմբերի 6-ին աշխարհին ասաց, որ մենք ընտրում ենք հարություն, ընտրում ենք մեր իրավունքի հաղթանակը։ Պայքարը շարունակվում է, թող ոչ ոք չկասկածի, սուտ մահանաներ ոչ ոք չտա հանկարծ»:

Հովհաննիսյանը ավելի ուշ հայտնեց, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը շուտով հանրահավաք կհրավիրի Սյունիքում: «Իմ սրբությունները իմ ծնողներն են: Սուրիկ Խաչատրյանը կասկածի տակ դրեց իմ ծնողի հեղինակությունը»,-ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Snapshot - 24

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ