Ի վերջո տուն կգնան. ՀՀԿ պատգամավորը համոզված է
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը փաստում է, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը որևէ արտառոց բան չի եղել և հանրաքվեն անցել է արդար: Ընտրակեղծիքների մասին լուրեր տարածողներին՝ ըստ ՀՀԿ պատգամավորի չարժէ լսել:
«Ես կարծում եմ, որ նմանատիպ հայտարարություն կատարողները նախ պետք է համաժողովրդական վստահության քվե ունենան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Մելիքյանը:
Մելիքյանը գտնում է, որ Ազատության հրապարակում հնչող կոչերը արդյունք չեն ունենալու ու համաժողովրդական մոբիլիզացիան ուղղակի երազանք է:
«Ի վերջո կհրաժարվեն նախաձեռնությունից և տուն կգնան»,-եզրափակեց Մելիքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: