Լոդրություն չի արել` Սերժ Սարգսյանը խնդրանքով էր եկել Սիսիան
“Սիսիանցիների ձայնը խաղաղության եւ ապահովության երաշխավոր Սերժ Սարգսյանին“. այս կարգախոսով սիսիանցի ընտրողները դիմավորեցին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:
Վերջինս իր խոսքում նշեց, որ առաջին անգամ չէ, որ նույն խնդրանքով գալիս է Սիսիան. “Եկել եմ խնդրելու, որ ձեր վստահությունը տաք ինձ` շարունակելու ծրագրերը”,-ասաց Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով`բազմաթիվ խնդիրներ կան դեռ լուծելու, մարդիկ ասում են` բա լուծեիք:
“Այո, խնդիրները լուծել ենք, բայց ապագայի ծրագրեր ունենք. պիտի շարունակենք”,-ասաց նախաագահի թեկնածուն: Խոստումներ, իհարկե, մեկ տարի առաջ , երբ նախագահն այստեղ էր խորհրդարանկան քարոզարշավին, տրվել է սիսիանցիներին: Խոստումներից, Սերժ Սարգսյանի խոսքով, գուցե մի մասը չի կատարվել:
“Ամենամեծ խոստումը կատարել եմ` թամբալություն, լոդրություն չեմ արել: Աշխատել եմ եւ աշխատելու եմ”,-ասաց թեկնածուն: Գործող նախագահի քարոզարշավին Սյունիքի մարզում հետեւում է Henaran.am-ի թղթակիցը: Հետեւեք մեր լրահոսին` այն ուշագրավ լուրեր է խոստանում: Մանրամասները կներկայացնենք` քիչ ուշ: