ՀՀԿ-ն հետ կանչեց Դավիթ Հարությունյանին. Հայկական ժամանակ
Թերթը գրում է, որ ԱԺ Հանրապետական խմբակցությունը երեկ էթիկայի հանձնաժողովից ետ է կանչել Դավիթ Հարությունյանին: Վերջինս երեկվանից էթիկայի հանձնաժողովի անդամ չէ այլեւս: Նրա փոխարեն հանձնաժողովի անդամ է նշանակվել Հովհաննես Սահակյանը: Օրենսդրական փոփոխություններով ՀՀԿ-ն կարող էր եւս մեկ անդամ նշանակել հանձնաժողովում: Երեկ այդ տեղում նշանակվել է Կորյուն Նահապետյանը: