09 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանի շտաբը ներողություն է խնդրում

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ընտրական շտաբը տարածել է հայտարարություն, որով հայցում է լրագրողների ներողամտությունը: Մասնավորապես պատասխանատու Շուշան Սարդարյանը գրել է.

“Հարգելի՛ լրագրողներ,

Նախընտրական արշավի առաջին օրը ցույց տվեց լրագրողների աննախադեպ ակտիվություն մեր թեկնածուի հանդիպումների նկատմամբ: Դա դահլիճային հանդիպման ձեւաչափի պայմաններում տարածքային սահմանափակումների առումով որոշակի կազմակերպչական խնդիրներ առաջացրեց: Մենք հայցում ենք լրագրողների ներողամտությունը ստեղծված անհարմարությունների համար եւ վստահեցնում, որ քարոզարշավը լուսաբանող բոլոր լրատվամիջոցների համար ապահովելու ենք հավասար պայմաններ՝ սահմանափակ տարածքներում ռոտացիոն սկզբունքով, հրապարակային հանդիպումների ժամանակ՝ բոլոր ցանկացողների միաժամանակյա ներկայությունը ապահովելով:

Կրկին անգամ հայցում եմ Ձեր ներողամտությունը”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ