Րաֆֆին ընդունեց հրավերը /վիդեո/
«Չեք անցկացնի» նախաձեռնության» կամզակերպած հավաք-երթն ավարտվեց Ազատության հրապարակում: «Ոչ»-ի և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչները եկան ընդհանուր փոխհամաձայնության:
Րաֆֆի Հովհաննիսյանը ընդունեց «Ոչ»-ի ճակատի հրավերը՝ դեկտեմեբերի 10-ին մասնակցելու ՀԱԿ-ի հանրահավաքին:
«Մենք պարտավոր ենք եղանակը գտնել՝ հաղթահարելու տարաձայնությունները: Ես միանում եմ երախտագիտության խոսքերին: Մենք հիմա պետք է որոշենք, թե որ ճանապարհն է մեզ միացնելու, այդ նպատակը պարտավոր ենք ի կատար ածել»:
Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 17.00-ին հանրահավաք-երթ են կազմակերպելու, և բոլորին հրավիրեց միանալ: Նա հույս հայտնեց, որ իրենց հրավերն էլ կընդունեն «ՈՉ»-ի ներկայացուցիչները: