30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վրաստանի վարչապետը Ամենայն Հայոց կաթողիկոսի հյուրն էր

Յունուարի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետ Բիձինայ Իւանիշուիլիի գլխաւորած պատուիրակութեանը` ուղեկցութեամբ ՀՀ Մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանի:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ խօսեց երկու երկրների յարաբերութիւնների ներկայ վիճակի մասին` վստահութիւն յայտնելով, որ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան նոր խթան կը հանդիսանայ միջպետական համագործակցութեան զարգացման համար:

Զրոյցի ընթացքում Նորին Սրբութիւնը մասնաւորապէս անդրադարձաւ Վրաստանում հայկական պատմական սրբավայրերի պատշաճ պահպանման ու վերականգնման, ինչպէս նաեւ հայ համայնքի հոգեւոր կարիքների բաւարարման համար անհրաժեշտ մի շարք հայկական եկեղեցիների` Վիրահայոց թեմին վերադարձնելու խնդրին: Ամենայն Հայոց Հայրապետը յոյս յայտնեց, որ Վրաց պետութեան կողմից անհրաժեշտը կձեռնարկուի յիշեալ խնդիրներն ըստ պատշաճի լուծելու ուղղութեամբ:

Վիրահայ համայնքի անունից Նորին Սրբութիւնը խնդրանքով դիմեց պրն. Իւանիշուիլիին, որպէսզի Վրաստանի հայկական դպրոցներում դասաւանդուի «Հայ ժողովրդի պատմութիւն» առարկան: Վեհափառ Հայրապետը նաեւ միջնորդութիւն ներկայացրեց Վահագն Չախալեանի ազատ արձակման համար:

Իր հերթին, Վրաստանի վարչապետը, ուրախութիւն յայտնելով Մայր Աթոռ այցելութեան առիթով, խօսեց հայ-վրացական դարաւոր բարեկամութեան մասին` ընդգծելով նաեւ, որ մեծ յարգանք է տածում հայ ժողովրդի նկատմամբ: Ապա վարչապետն անդրադարձաւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից բարձրացուած խնդիրներին` տեղեկացնելով, որ անձնապէս յանձն է առնում եկեղեցիների նորոգութիւնը եւ անհրաժեշտ բոլոր քայլերն անմիջապէս կը ձեռնարկուեն հայկական եկեղեցիների պահպանութեան ուղղութեամբ: Տիար Իւանիշուիլին նաեւ յանձնարարական տուեց «Հայ ժողովրդի պատմութիւն» առարկայի դասաւանդումը հայկական դպրոցներում կազմակերպելու համար, իսկ Վ. Չախալեանի առնչութեամբ յայտնեց, որ խնդիրը քննարկման փուլում է:

Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը, Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը եւ Վիրահայոց թեմի Ջաւախքի փոխառաջնորդ Տ. Բաբկէն աբեղայ Սալբիյեանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ