26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ում Սասունի հարցն են քննարկել, իսկ Սասունը կրկնում է

ՀԱԿ-ի քաղխորհրդի հունվարի 16-ին կայացած նիստում չեն քննարկվել կառուցվածքային հարցեր: Հիշեցնենք, որ “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության քաղխորհրդի նիստում որոշվել էր, որ ՀԱԿ-ին նորից քաղաքական գործոն դարձնել` ներկայացնել առաջարկներ: Միաժամանակ, տեսակետ կար, որ ՀԱԿ-ի կործանմանը նպաստում է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նման տեսակետ ուներ նաեւ “Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ” կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը: Սակայն թե ԺՀ-ի նախագահ Պետրոս Մակեյանը, թե Գիմիշյանը չեն մասնակցել նիստին, առաջարկների փաթեթ չեն ներկայացրել եւ քննարկում չի եղել:

Փոխարենը քննարկել են ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանի հոդվածը, որտեղ վերջինս քննադատել էր ՀԱԿ-ի քաղաքականությունը: Սակայն նիստում որոշվել է, որ Սասուն Միքայելյանը իրենց հարազատն է եւ միշտ անկեղծ է եղել: Նաեւ չեն պատասխանելու նրա հարցադրումներին:

Սասուն Միքայելյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ տեղյակ չէ ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստից: “Ես ասել եմ ու ասում եմ՝ շարունակելու եմ պայքարը, մնալու եմ համաժողովրդական շարժման մեջ”,-նշեց Միքայելյանը: Մեր հարցադրմանը, թե համաժողովրդական շարժումը ՀԱ՞Կ-ն է՝ ասաց. 

“ՀԱԿ-ի մեջ 17 կուսակցություն կա, ես ոչ մի կուսակցության անդամ չեմ, ՀԱԿ-ը կուսակցություն չի, ոչ մի տեղ թղթի վրա թանաքով գրված չի ՀԱԿ-ի հետ պայմանավորվածության մասին: Ես համաժողովրդական մարդ եմ եւ ազնիվ եմ ապրել ”,-ասաց Միքայելյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ