24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սեֆիլյանը դիմեց Փաշինյանին և Դեմիրճյանին/վիդեո/

«Այսօր սկսում ենք: Երկար ժամանակ մեր ժողովուրդը սպասում էր այս օրվան, ամենաշատ ես էի սպասում այս օրվան: Կուլիսներում րոպեներ առաջ հորդորեցի միացնել մեր ռեսուրսները: Առաջիկա ժամերին, օրերին հույս ունեմ այս հրապարակից մարդ չի հեռանալու: Մենք թույլ չենք տալու այս իշխանություններին հաստատել այս դավադիր ծրագիրը: Մենք որտեղ ուզենք հրապարակ ենք  դարձնելու»,-դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» ճակատի հանրահավաքին հայտարարեց «Ընդդիմության միացյալ շտաբի» պետ Ժիրայր Սեֆիլյանը:

Սեֆիլյանը ընդգծեց, որ իշխանական վերնախավն իրեն դրսևորել է որպես ոհմակ, և իրենք գալիս են պատժելու այդ մարդկանց: Երկու տարբերակ կա. կամ սպասում են մի շաբաթ, հետո որոշում, կամ հենց հիմա սկսում իշխանափոխությունը։ Հավաքված բազմությունը հավանություն տվեց, ինչից հետո Ժիրայր Սեֆիլյանը գոռաց. «Ընդդիմադիր ուժեր, տեսնում եք, թե ժողովուրդն ինչ է ուզում»։

Սեֆիլյանը դիմեց   նաև  Ազատության հրապարակ չեկած ընդդիմադիրներին. «Նիկոլ Փաշինյան, սկսել ա, արի միացի,- հավաքվածները վանկարկեցին` «հիմա, հիմա»:

Ապա Սեֆիլյանը դիմեց Ստեփան Դեմիրճյանին. «Հարգարժան պարոն Դեմիրճյան, սպասում ենք Ձեզ այստեղ, մի քանի րոպեից դուրս ենք գալու փողոց: Մենք մարտի-1 ի արյունը չենք մոռացել, դեկտեմբերի 1-ը պետք է դառնա մարտի 2, քանի որ մենք տակավին մարտի 1-ի մեջ ենք»:

Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ