Ամբիոն չեն ստացել /վիդեո/
Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վստահ է, որ քաղաքացիներն այսօր տեղյակ չեն Սահմանադրական փոփոխությունների նախագծի բովանդակությունից: Ըստ նրա` ընտրողի հետ լուրջ իրական քննարկում չի եղել:
«Նույնիսկ մենք չենք ստացել ամբիոն, որ բովանդակային բացատրենք ժողովրդին՝ ինչու ենք ասում «ոչ»: Ինչ կատարվում է, արվում է շոուի մակարդակով»,- ասաց Սարգսյանը` նշելով, որ պետությունն իր վրայից գցել է սոցիալական խնդիրների լուծման հարցերը: Ըստ նրա՝ այս իշխանությունները հանրաքվեի խնդիր դնելու իրավունք չունեն:
Մանրամասները` տեսանյութում: