Ամանորյա չար կատակ էր. Շարմազանով
ՀՀԿ-ական երկու պատգամավորների` Մուրադ Մուրադյանի ու Վահրամ Բաղդասարյանի միջև ծեծկռտուքի մասին լուրերը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ վերոնշյալ երկու պատգամավորներն էլ այնտեղ են եղել, սակայն ոչ մի ծեծկռտուք էլ չի եղել:
”Ես երեկ այնտեղ եմ եղել և միջոցառման ժամանակ, և միջոցառումից հետո ծեծկռտուքի, 30 հոգով մեկը մյուսին ծեծելու մասին լուրերը չափազանցված, իրականությունից դուրս տեղեկություններ են”,-ասաց ՀՀԿ խոսնակը և հավելեց. ”Ամանորյա չար կատակ էր”:
Հիշեցնենք, որ այսօր լուրեր էին տարածվել, որ այս երկու պատգամավորները երեկ ծեծկռտուք են սարքել ՀՀԿ-ի ամանորյա տոնակատարության ժամանակ: