23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Թող գան ու ձերբակալեն ինձ”. թուրք նախարարը շվեյցարացիների նյարդերի ամրությունն է ստուգել

Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշը Դավոսում կայացած Համաշխարհային Տնտեսական համաժողովից հետո մեկնել է Ցյուրիխ համերգի:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարարն անդրադարձել է ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում, որտեղ  նմանատիպ օրենք ընդունվել է մի քանի տարի առաջ:

“Մենք այժմ Շվեյցարիայում ենք, եւ ես ասում եմ, որ 1915-ի դեպքերը չեն եղել, ցեղասպանություն տեղի չի ունեցել: Թող գան ու ձերբակալեն ինձ: Ես հավատում եմ, որ Ֆրանսիայում խելացի մարդիկ ավելի շատ են, եւ որ Սահմանադրական դատարանը վաղ թե ուշ չեղյալ կհայտարարի այդ օրինագիծը, չնայած այդ որոշումը մեզ համար ոչ մի նշանակություն չունի”,- հայտնել է Բաղըշը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ