22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Շվեյցարիան փակել է իր դեսպանատունը Դամասկոսում

Մարտի 1-ին Շվեյցարիան հայտարարել է Դամասկոսում իր դեսպանության վերջնական փակման մասին, հաղորդում է “Reuters”-ը:

Միաժամանակ Շվեյցարիայի արտգործնախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին որքան հնարավոր է շուտ հեռանալ Սիրիայից: Սիրիայում բնակվում է Շվեյցարիայի 150 բնակիչ, որոնց մեծ մասը երկքաղաքացիություն ունի եւ բնակվում է Դամասկոսում:

Շվեյցարիան դիմել է այս քայլին` երկրում տիրող իրավիճակի, մասնավորապես` Հոմս քաղաքի ռմբակոծության ֆոնի վրա:

Ավելի վաղ Դամասկոսում իրենց դեսպանատներն են փակել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Քաթարը: Մյուսները` օրինակ` Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան եւ Եգիպտոսը, սահմանափակվել են իրենց դեսպաններին Սիրիայից ետ կանչելով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ