20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԵՄ-ը լիակատար աջակցում է համանախագահների կողմից գործադրվող ջանքերին` ուղղված ԼՂ հիմանխնդրի կարգավորմանը

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է news.am կայքի կողմից իրեն ուղղված  հարցին` ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ:

Լրատվամիջոցի հարցին, թե Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, Բաքվում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռոլան Կոբիան հայտարարել է, թե Եվրոպական միությունը նոր նախաձեռնություններ ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Նույն աղբյուրների համաձայն` նման բան Բաքվում ԵՄ դեսպանն ասել էր նաեւ շուրջ մեկ ամիս առաջ, ինչի՞ մասին է խոսքը, ԱԳՆ խոսնակը պատասխանել է.

Կարծում եմ, որ դա ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունն է: Ամեն դեպքում` թյուրիմացություն է: Բանակցությունները վարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, այլ կառույցներից որեւէ առաջարկություններ չեն եղել եւ չկան:

ԵՄ-ը լիակատար աջակցում է համանախագահների կողմից գործադրվող ջանքերին, ինչի մասին ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարվել է. վերջին անգամ մարտի 6-ին Բրյուսելում”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ