13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Կանանց յուրաքանչյուր օրը թող գարնանաբույր լինի. Տարոն Մարգարյան

Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ տարվա ամենագեղեցիկ տոնի կապակցությամբ։ Ձեր բարությամբ ու անհատնում համբերությամբ, դժվարություններին դիմակայելու կարողությամբ ու անսպառ լավատեսությամբ, ընտանիքին ձեր անմնացորդ  նվիրումով դուք ամբողջացնում եք հայ կնոջ կերպարն ու արժանի եք ամենաբարձր գնահատանքի:

Անուրանալի է նաեւ ձեր ավանդը մեր հաղթանակների, մեր պետության  կայացման գործում։ Ձեր հոգածությամբ է նաեւ այսօր  օր օրի շենանում մեր երկիրն ու սիրելի մայրաքաղաքը։

Պատահական չէ, որ ձեր տոնը համընկնում է գարնան գալստյան, բնության զարթոնքի հետ։ Գեղեցկության տոնն այլ կերպ չէր էլ կարող լինել։  Ուրեմն  թող որ գարնանաբույր տոն լինի ձեր կյանքի յուրաքանչյուր օրը:

Առողջություն, երջանկություն  ու հաջողություններ ձեզ, մեր սիրելի մայրեր, կանայք ու քույրեր։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ