17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հեռուստաընկերությունները մոնիտորինգի տակ են

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն սկսել է մամուլի ակումբներում կազմակերպվող ասուլիսներին մասնակից հեռուստաընկերությունների մշտադիտարկումը/մոնիտորինգ/: “Այսինքն, դիտարկում ենք, թե որ հեռուստաընկերությունը որ քաղաքական գործչին ինչպես է լուսաբանում”,-Henaran.am-ին ասաց կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով, դիտարկումը կապ ունի ընտրական գործընթացների հետ, ուղղակի քարոզարշավից շուտ են սկսել` փետրվարից: Բացի քաղաքական գործիչներից, կազմակերպությանը հետաքրքրում է նաեւ փորձագետները: “Իհարկե ոչ ֆորմալ գիտենք, թե փորձագետներից ով  որ քաղաքական ուժի հետ է աշխատում եւ այդ տեսնակյունից էլ է դիտարկվում, թե ոնց են նրանց ասուլիսները տրվում հեռուստաընկերություններով”,-ասաց Մելիքյանը:

Սա, ըստ մեր զրուցակցի, դրամաշնորհային ծրագիր չէ, այլ կազմակերպության այս տարվա աշխատանքի մի մասն է: Ա. Մելիքյանի խոսքով, արդյուքները ամփոփվելու են եռամսյակը մեկ: “Քանի որ սկսել ենք փետրվարից, ապա ապրիլի վերջին կամփոփենք, նաեւ մի ամփոփում էլ հետընտրական կտանք”,-ասաց Մելիքյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ