Եթե ընտրություններն անցկացվեին այս կիրակի` կընտրեին Սերժ Սարգսյանին եւ ԲՀԿ-ին
Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը՛ /ՀԵԲ/ հինգշաբթի լրագրողներին ներկայացրել է 2012 թ փետրվարի 29-ից մարտի 5-ը ընկած ժամանակահատվածում կատարած հետազոտությունները: Ըստ կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքի, ովքեր քվեարկել են ՀՀԿ-ին, այս անգամ էլ պատրաստվում են քվեարկել այդ ուժի օգտին, այսինքն` ՀՀԿ-ն ունի իր հավատարիմ ընտրազանգվածը:
Հետաքրքիր է նաեւ, որ հարցվածների համոզմամբ, Հայաստանում կուտակված խնդիրները` Ղարաբաղյան հակամարտությունը, գործազրկությունը, աղքատությունը, կրթական եւ առողջապահական հարցերը կարող են լուծել երկու կուսակացություն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն:
Հետազոտության ժամանակ` հարցվողներին տրվել է նաեւ այսպիսի հարց, եթե նախագահական ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի` ո՞ւմ կընտրեին, պատասխանել են Սերժ Սարգսյանին: Ի դեպ, եթե 2010թ-ին նախագահի վարկանիշը 27 տոկոս էր, ապա այս տարվա տվյալներով, նախագահի վարկանիշն աճել է `կազմելով 33 տոկոս:
Սակայն, ՛՛որ կուսակցությունների մասին եք տեղեկացված՛՛ հարցին հարցվողների 78 տոկոսը պատասխանել է, որ տեղեկացված են ԲՀԿ կուսակցությունից, 71 տոկոսը՝ ՀՀԿ-ից, , 51 տոկոսը՝ ՕԵԿ-ից, , 34 տոկոսը՝ ՀՅԴ-ից, 26 տոկոսը՝ ‘Ժառանգությունից՛՛, 16 տոկոսը՝ ՀԱԿ-ից:
‘Եթե ԱԺ ընտրությունները լինեին այս կիրակի, ում կտայիք ձեր ձայնը’’ հարցին 37 տոկոսը պատասխանել է` ՀՀԿ-ին, իսկ 41 տոկոսը` ԲՀԿ-ին, 5-ական տոկոսով ՀՅԴ-ին, ՕԵԿ-ին, ՀԱԿ-ին ու 4 տոկոս` Ժառանգությանը:
Ըստ հարցվածների` ՀՀ առջեւ կանգնած խնիրները լավագույնս կարող են լուծել ՀՀԿ-ն եւ ԲՀԿ_ն: Հարցվածները համարում են, որ ՀՀԿ-ն արդյունավետ է արտաքին քաղաքականության եւ անվտանգության խնդիրների լուծման ոլորտում, իսկ ԲՀԿ-ն` սոցիալ-տնտեսական:
ՀՀԿ օգտին քվեարկողները ավելի բարձր են գնահատում վերջին հինգ տարիների զարգացումները: Կանխատեսումները վկայում են, որ ՀՀԿ մանդատները ԱԺ-ում կլինեն ամենաշատը, իսկ ԲՀԿ մանդատները ավելի, քան 2007թ-ին էին:
Ապագա նախագահական ընտրություններում հավանական առաջատարը, ըստ հարցումների, Սերժ Սարգսյանն է:
Փորձագետները վերջում նշեցին, որ հարցվողների շրջանում անվստահություն կա ընտրությունների, պետական ինստիտուտների հանդեպ, ինչը ” յուրատեսակ ազդակ պետք է լինի քաղաքական ուժերի համար, որ նրանք կարողանան հաշտեցում մտցնել ժողովրդի եւ պետական ինստիտուտների միջեւ: Այն հարցին, թե կանխատեսումների արդյունքում որքան քաղաքական ուժեր կմտնեն ԱԺ, փորձագետները պատասխանեցին, որ հարցին դժվար է պատասխանել, կարող է 6 ուժ անցնի, կարող է՝ անգամ 2 ուժ անցնի: