Վլ. Պուտինը շնորհակալական խոսքեր է ուղղել ՀՀ վարչապետին
ՀՀ Կառավարության տեղեկատվական կենտրոնից Henaran.am-ին տեղեկացնում են, որ ՌԴ կառավարության ղեկավար եւ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալական հեռագիր է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում ասվում է.
“Հարգելի Տիգրան Սուրենովիչ, անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` իմ ընտրվելու առթիվ Ձեր ջերմ շնորհավորանքի համար: Համոզված եմ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բազմամյա եւ փոխշահավետ հարաբերությունները, որոնք հիմնված են ռազմավարական գործընկերության վրա, հետագա զարգացում կապրեն` ի շահ մեր ժողովուրդների` Անդրկովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդման շրջանակներում: Տիգրան Սուրենովիչ, ի սրտե մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն եւ նոր հաջողություններ”: