15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորընտիր նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին:

Ուղերձում ասված է.

‘Մեծարգո պարոն Օլանդ,

Ամենաջերմ շնորհավորանքներ եւ լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, որը ֆրանսիացի ժողովրդի՝ Ձեր հանդեպ վստահության արտահայտությունն է:

Դուք մշտապես հանդես եք եկել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամության եւ համագործակցության ամրապնդման օգտին, եւ վստահ եմ, որ Ձեր նախագահության ժամանակաշրջանը կնշանավորվի մեր ժողովուրդների եւ երկրների միջեւ բարեկամական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել խորացմամբ եւ սերտ համագործակցության զարգացմամբ:

Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ` ի նպաստ Ֆրանսիայի բարգավաճման եւ ֆրանսիացի բարեկամ ժողովրդի բարօրության’:

henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ