14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Թող դուխ անեն ու պատերազմ սկսեն.ազատամարտիկները բարձրանում են դիրքերը պահելու

Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը գտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր  Հասանովի արտահայտությունը այն մասին, թե եթե հայերը նորից խոցեն իրենց բնակավայրերը, ապա, իրենք կանցնեն ուժեղ հարձակման՝ ընդամենը հիմարություն է:

«Իրենց մոտ երեխաների ձեռքին պայթուցիկներ էին պայթել ու վնասվել էին ու իրենք հայտարարեցին, թե դա հայերի ձեռքի գործն է ու հաջորդիվ իրենք կխոցեն հայկական զինուժին ու կխփեն հայկական բնակավայրերին, որը ի դեպ շատ տրամաբանական է ու թուրքերին բնորոշ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարդանովը:

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների» միության նախագահ Յուրի Միքայելյանն էլ նկատեց, որ ամեն տարի այս ամիսներին, մասնավորապես իրենց կրոնական տոնից՝  ռամադանից հետո ազերիները կատաղում են.« Դէ իրանք էտ ժամանակ քրիստոնյաի արյուն են ուզում, բայց դա չի նշանակում, որ էտքան դուխ կանեն ու պատերազմ կսկսեն»,-նշեց Միքայելյանը հավելելով, որ իր տղաների հետ հենց վաղը բարձրանալու են դիրքեր ու իրենց հետ մի քանի հարյուր հատ մաշված անվադողեր են տանելու, որ հենակետային դիրքերը ամրապնդեն:

Վովա Վարդանովը նշեց, որ այսօր մենք լավ պատրաստված բանակ ունենք ու պատրաստակամ երիտասարդներ.«Հիմա ավելի շատ կռվողներ կան, եթե առաջ մեկ միլիոնանոց միտինգից հազիվ 500 կռվող էր ճակատ գնում, էսօր լիքը հայրենասեր տղաներ կան: Մենք միշտ էլ ծեծում ենք թուրքին, չեն թողնում գլուխները բարձրացնեն՝ սատկացնում ենք: Ես հիմա երազմու եմ պատերազմի մասին, որ դրանց գլուխը ջարդենք»,-ասաց Վարդանովը:

Վարդանովը պատմեց, որ օրերս առողջական խնդիրներով մի երիտասարդ դիմել է իրեն, որ բանակցից ազատվելու արգելքը վերացնելու գործում օգնի ու ինքը անպայման գնա ծառայելու:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ