07 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

Աննախադեպ վիրատահություն. բժշկական սխրանք

6-ամյա աղջնակը «Արաբկիր» ԲՀ-ի վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել ապրիլի 23–ին, երեկոյան ժամը 22.00–ին` որովայնի և կրծքավանդակի շրջանի ցավերի, փսխումների կապակցությամբ`«որովայնի առաջային պատի և կրծքավանդակի փակ տրավմա» նախնական ախտորոշմամբ:

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ցեղասպանության զոհերի Սրբադասման արարողակարգից վերադառնալիս նրա ընտանիքը ճաշել է ռեստորաններից մեկում։ Հենց այնտեղ էլ երեխաների խաղի ժամանակ աղջկա վրա է շրջվել   բարի սեղանը (барная стойка): Վաղարշապատի հիվանդանոցում նախնական հետազոտման արդյունքում ախտորոշվել է որովայնի և կրծքավանդակի առաջնային պատի սալջարդ։ Ծնողները որոշել են  նրան տանել «Արաբկիր» ԲՀ։ Ճանապարհին երեխան սկսվել է փսխել։ Վիրաբուժական ինտենսիվ թերապիայի բաժանմունքում իրականացվել են անհաժեշտ բոլոր հետազոտությունները, ինտենսիվ բուժումը, սահմանվել է լաբորատոր գործիքային մշտական հսկողություն։

Ապրիլի 24-ի առավոտյան երեխայի ընդհանուր վիճակի վատացման, գործիքային քննությունների դինամիկայում բացասական տվյալների առկայությանհիման վրա որոշում է կայացվել իրականացնել շտապ վիրահատական միջամտություն`  որովայնի խոռոչի օրգանների վնասվածքների հայտնաբերման և վերացման նպատակով: Վիրահատության ընթացքում հայտնաբերվել են լյարդի, ենթաստամոքսային գեղձի գլխիկի, աջ երիկամի վերին բևեռի, հաստ աղու լյարդային ծնկան շրջանի  սալջարդեր։ Հետագա զննմամբ պարզվել է, որ պատռվածքներ կան աղջնակի  12–մատնյա աղու առաջային և հետին պատերին։ Ներքին օրգանների վնասվածքներն այդքանով չէին սահմանափակվել։ Ֆատերյան պտկիկը` ընդհանուր լեղածորանը և ենթաստամոքսային գեղձի ծորանը, նույնպես վնասվել և ամբողջությամբ պոկվել էր12-մատնյա աղու պատից։ Ամբողջությամբ պոկված էր նաև 12-մատնյա աղուստորին հորիզոնական հատվածը։Հաշվի առնելով, որ նման միաժամանակյա համակցված, բազմակի  վնասվածքների պարագայում անհրաժեշտ է ենթաստամոքսային գեղձի և հարակից օրգանների մեծ ռեկոնստրուկցիա` վիրահատող բժիշկներ «Արաբկիր» ՀԿ-ի ուրովիրաբուժական բաժանմունքի վարիչ Պողոս Գեյիկյանը և մանկական վիրաբույժ Ալբերտ Լալազարյանը  ուրովիրաբուժական ծառայության ղեկավար Սահակ Առաքելյանի հետքննարկման արդյունքում նպատակահարմար ենգտել հրավիրել  Ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Գագիկ Համբարձումյանին։ Նշենք, որ անատոմիական այդ հատվածի ներքին օրգանների միաժամանակյա նման ծավալի վնասվածքներ չէին հանդիպել անգամ ճանաչված այս վիրաբույժի աշխատանքային պրակտիկայում։

Ստանձնելով վիրահատության և բուժման ելքի պատասխանատվությունը` Գագիկ Համբարձումյանն առաջնային է համարել աղջնակին հետագա հնարավոր բարդություններից զերծ պահելը։ Նկատի ունենելով նրա փոքր տարիքը, վնասվածքների ծանրությունը և նման դեպքերում իրականացվող  ռեկոնստրուկցիաների ժամանակ  հաշմանդամության զարգացման հավանականությունը (շաքարային դիաբետ, զարգացման և մարսողության լուրջ խանգարումներ), նավիրահատության ընթացքում որոշել էվերականգնելով`պահպանել վնասված օրգանները և  դրանց անատոմիական ամբողջականությունը, ինչպես նաև օրգանների  ֆիզիոլոգիական բնականոնգործունեությունը։ Այսպիսով, աննախադեպ վիրահատության ընթացքում նրան հաջողվել է վերականգնել բոլոր վնասվածքները,իր անատոմիական տեղումվերատեղադրել պոկված, անջատված լեղա-պանկրեատիկ Ֆատերյան ծորանը։ Վիրաբուժական տեսակետից սա բավականին համարձակ որոշում էր և թվում էր անհավանական, սակայն վիրաբույժին հաջողվեց կատարել այն:

Սա վստահաբար կարելի է փաստել այսօր` վիրահատությունից ավելի քան 2 ամիս անց։  Այսօրաղջնակն աշխույժ է և առույգ, նորմալ են լաբորատոր, գործիքային հետազոտությունների ցուցանիշները: Իսկ մինչ այդ հետվիրահատական շրջանն անցել է լարված ու ծանր, սակայն առանց վիրաբուժական բարդությունների: Երեխան երկար ժամանակ ստացել է ինտենսիվ թերապիա, ինչպես նաև` ներերակային սնուցում:  Ժամանակի ընթացքում, աստիճանաբար վերականգնվել է  բնական ճանապարհով սնուցումը։  Ներկայումս հանվել է հեղուկների օժանդակ, ներերակային ներմուծումը,  վերականգնվել է սննդակարգի տարիքին համապատասխան ծավալն ու տեսականին։

Նշենք, որ նման վիրահատություն Հայաստանում կատարվել է առաջին անգամ։ Վիրահատող բժիշկներին դեռևս չի հաջողվել  համացանցում գտնել  օրգաններինման վնասվածքների դեպքում այսպիսի վերկանգնում` ֆատերյան պտկիկի վերատեղադրումով: Ընդ որում,  մասնագիտական գրականության տվյալներով նման համակցված տրավմաների դեպքում բավականին բարձր էմահացության և հաշմանդամության տոկոսը: 

Բուժման ողջ ընթացքում  երեխան գտնվել է վիրահատող անձնակազմի,«Արաբկիր» ՀԿ տնօրինության,  վիրաբուժական,  վերակենդանացման, ախտորոշիչ բաժանմունքների ողջ անձնակազմի մշտական ուշադրության կենտրոնում: Բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմի և հոգատարության  շնորհիվ ոչ միայն փրկվել է աղջնակիկյանքը, այլև հաջողվել է կանխել հնարավոր բարդությունները և ապահովել  նրա հետագա բնականոն զարգացումը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ