01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շնորհակալություն՝ Սեյրան Օհանյանին և Տարոն Մարգարյանին

Արդեն երրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանի և պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների համար կազմակերպվում է այցելություններ զորամասեր: Ավանդույթ դարձած ծրագրի շրջանակում իրենց զավակներին տեսակցելու նպատակով հունիսի 5-ին զինվորների ծնողների հերթական խումբը մեկնեց սահմանամերձ զորամասեր:

Զինծառայողների ծնողներին բարի ճանապարհ մաղթելու էին եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նախարարն ու քաղաքապետը զրուցեցին ծնողների հետ, հետաքրքրվեցին նրանց տրամադրվածությամբ և հուզող հարցերով: Կարևորելով սոցիալական նշանակություն ունեցող այս նախաձեռնությունը` ժամկետային զինծառայողների ծնողները շնորհակալություն հայտնեցին Սեյրան Օհանյանին և Տարոն Մարգարյանին ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի և հատուկ ուշադրության համար: Պաշտպանության նախարարն ու քաղաքապետն էլ հավաստիացրին, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու և ավելի մեծ թափ է ստանալու:

Հատկանշական է, որ ավանդույթ դարձած ծրագրի շրջանակում 2013թ-ից սկսած արդեն շուրջ 4000 ծնողներիի հնարավորություն է ընձեռվել մեկնելու սահմանամերձ զորամասեր և անձամբ ծանոթանալու իրենց որդիների ծառայության պայմաններին:

Լրագրողների հետ կայացած ճեպազրույյցի ընթացքում նախարար Սեյրան Օհանյանը կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը և իր գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանի հետ հաստատված արդյունավետ համագործակցության արդյունքներից, նկատեց, որ սա ևս մեկ կարևոր քայլ է բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու ուղղությամբ: Ըստ նախարարի՝ բանակն, իսկապես, հասարակության, ծնողների կողմից աջակցության կարիք ունի, քանի որ նմանատիպ միջոցառումները բարձրացնում են զինվորների ոգին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հավելեց, որ սկիզբ է դրվել ևս մեկ գեղեցիկ ավանդույթի, ըստ որի, պաշտպանության նախարարության հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, ոչ միայն ծնողներն են այցելում զորամասեր, այլև ծառայության մեջ աչքի ընկած զինվորներն են լրացուցիչ արձակուրդ ստանում և գալիս տուն: Այս նախաձեռնությունը նույնպես լինելու է շարունակական: Քաղաքապետը նաև նշեց, որ զինվորներին տեսակցելուց բացի հերթական այցելության շրջանակում հաճելի  անակնկալներ են սպասվում:

Հավելենք, որ այս տարվա առաջին այցի շրջանակում ՀՀ սահմանամերձ զորամասեր կուղևորվեն ավելի քան 1000 ժամկետային զինծառայողների ծնողներ: Ամբողջ ճանապարհին ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսներին ուղեկցում են ճանապարհային ոստիկանության մեքենաները, ավտոբուսներում կլինեն նաև բժիշկներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ