06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Սեյրան Օհանյանի տիկնոջ վերահսկողության տակ

Մայիսի 26-ին, ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը և ասոցիացիայի խորհրդի մի խումբ անդամներ այցելեցին ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ:

Նրանք եղան վերջերս վերանորոգված ու վերաբացված թերապևտիկ բաժանմունքում, ինչպես նաև վիրաբուժական, վերակենդանացման և անզգայացման, հոգեբուժական բաժանմունքներում, շրջեցին հիվանդասենյակներում, ծանոթացան պայմաններին: ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը զրուցեցին հոսպիտալում բուժվող ժամկետային զինծառայողների, սպաների հետ, հետաքրքրվեցին նրանց բուժման ընթացքով: Իսկ վիրաբուժական բաժանմունքում տեսակցեցին վիրահատված զինծառայողներին:

«Մենք պարբերաբար այցելում ենք հոսպիտալային օղակ, ծանոթանում հիվանդների առողջական վիճակին, բժիշկների հետ կոլեգիալ քննարկումներ ենք կազմակերպում՝ ընթացիկ իրավիճակային խնդիրների և մեր առաջիկա ծրագրերի շուրջ: Երևանի կայազորային հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքում ավարտվել են շինարական աշխատանքները, և վերանորոգումից ու վերաբացումից հետո սա մեր առաջին այցելությունն է:

Ծանոթացանք ընդհանուր իրավիճակին, որոշ հիվանդների բուժման ընթացքին, ապա և բժիշկների հետ մի շարք հարցեր քննարկեցինք»,-նշել է «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը:

Ռուզաննա Խաչատրյանը առանձնահատուկ շեշտեց, որ հիվանդասենյակների օդափոխությունը իրականացվում է պատշաճ մակարդակով` հավելելով, որ անմիջապես նկատելի է բժիշկների պատրաստակամությունն ու սրտացավությունը հիվանդ զինծառայողների նկատմամբ: Բժիշկների հետ կոլեգիալ քննարկման ընթացքում արծարծված հարցերը կներկայացվեն պաշտպանական գերատեսչության ղեկավարին:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ