28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք այստեղ դուրս չենք եկել երեխայական խաղերի

<<Մենք բավականին լուրջ ուսումնասիրություններ ենք իրականացրել և Ավտոմատիկայի գործարանի խնդիրները, որոնք նրանք իրականացնում էին, վերախմբավորվել են, վերատեղափոխվել են Պատնեշ գործարան, որտեղ հնարավորություններն ավելի մեծ են, նաև գոյություն ունեցող շինությունները ավելի մեծ ու բարձր են, ավելի մեծ հանարվորություն ունեն համապատսխան սարքավորումների վերանորոգման ուղղությամբ>>,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝ ի պատասխան հարցին, թեիԻնչու է Պաշտպանության նախարարությունը հրաժարվում Ավտոմատիկա գործարանից՝ կառուցելով նորը:

 Նախարարը նշեց, որ այնտեղ որոշակի չարաշահումներ են եղել, նաև համասեփականատեր անձ է եղել, ով մի քանի անգամ փոխել է իր պայմանավորվածությունը: <<Մեկ անգամ ուզում եմ ձեզ հետ լինել, չեմ ուզւոմ ձեզ հետ լինել, վաճառեք, հետո կառավարության որոշում ենք ընդունում, փոշմանում է, ասում է՝ չեմ գնում և այլն>>:

Դիտարկանը, թե համասեփականատերն էլ փոխնախարար Ալեք Միրզաբեկյանին էմեղադրում կոռուպցիայի մեջ նախարարն արձագանքեց՝ ճիշտ չէ դա: <<Քրեական գործը կապացուցի՝ ով է մեղավոր, ով՝ ոչ: Անձամբ ես մի քանի անգամ շփվել եմ, ինձ համար դյուրին չէ, երբ որ կառավարության ղեկավարությանը համոզում ես, որ պետք է գնել կազմակերպության քսան տոկոսը, որը մասնավոր սեփականություն է, և այնուհետև  սեփականատերը հրաժարվում է:  Մենք այստեղ դուրս չենք եկել երեխայական խաղերի, լուրջ որոշում է ընդունվել ռազմավարական հեռանկարում այն կազմակերպությունը, որը մենք որոշել ենք հակաօդային պաշտպանության խնդիրները լուծելու, մեզ համար այսօր մեր պայմաններին համապատասխանում է>>:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ