23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների համաժողով կայացավ Աստանայում

Մայիսի 30-31-ը Ղազախստանի հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախաձեռնությամբ Աստանայում գումարվեց համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների Դ համաժողովը` “Խաղաղությունն ու համերաշխությունը` որպես մարդկության ընտրություն” խորագրով:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին “Կրոնական առաջնորդների դերը կայուն զարգացման գործում”, “Կրոնը եւ կինը. հոգեւոր արժեքները եւ ժամանակակից մարտահրավերները”, “Կրոնը եւ երիտասարդությունը” եւ այլ թեմաներ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ համաժողովին մասնակցեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Ժողովին Նաթան արքեպիսկոպոսի կողմից ներկայացվեց նաեւ Ամենայն Հայոց Հայրապետի  ողջույնի խոսքը համաժողովի մասնակիցներին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ